Զինակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի գործն ուղարկվել է Քննչական կոմիտե
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։
«Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից)»,- այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը և դատախազի հանձնարարությամբ գործը ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու։
Հարակից հրապարակումներ`
- Կոտայքի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը. պարզաբանում
- ՊՆ-ն հետևողական է լինելու միջադեպի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում
- ՊՆ. Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք