Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։
Ըստ այդմ՝ հիմնադրամի անունից առաջադրված խորհրդի անդամներն են ԿԳ նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս. Գոգյանը, ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը և այլն։
Հիշեցնենք, որ նախկինում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ավելի վաղ հրաժարվել էր այդ պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
- Սերժ Սարգսյանը` ԵՊՀ խորհրդի նիստում. Մենք մեր պարտավորությունները կատարել ենք և սպասում ենք նոր առաջարկությունների
- ԵՊՀ խորհրդի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին