Եկել եմ ծառայելու. Վահագն Հովակիմյան
«Իմ խորհրդարանական գործունեության առաջնահերթությունը լինելու է օրենսդրության բարելավումը»,- այսօր՝ ԱԺ մանդատների հանձնման արարողությունից առաջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր պատգամավոր, լրագրող Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով, չկա որևէ կոնկրետ ոլորտ, որի շուրջ կառուցելու է իր ելույթները։ Դրանք վերաբերելու են ամենատարբեր ոլորտների։
«Ինձ համար ամբողջ օրենսդրությունն արդեն թեմա է, ամբողջ օրեսդրությունն է լինելու իմ գործունեության դաշտը։ Չեմ կարծում, որ ինչ-որ բանի վրա պետք է սևեռվել»,- նշեց Վահագն Հովակիմյանը։
Հարցին՝ կիսո՞ւմ է տեսակետը, որ 7-րդ գումարման ԱԺ-ն խիստ միատարր է լինելու՝ հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրվածների թվաքանակը, նորընտիր խորհրդարանականը բացասական պատասխան տվեց։
«Խորհրդարանի մեկ երրորդն ընդդիմությունէ լինելու, կարծում եմ՝ առավել քան արդյունավետ Ազգային ժողով կունենանք։ Խորհրդարանի արդյունավետությունը քաղաքական այս կամ այն ուժի տոկոսը չէ, խորհրդարանի արդյունավետությունն անձերն են։
Պատգամավորներով է խորհրդարանն արդյունավետ կամ անարդյունավետ, կարևոր է, թե ովքեր են մանդատ կրողները։ Կարևոր այն է, թե ինչու է անձը ԱԺ եկել՝ աշխատելո՞ւ, թե անձեռնմխելիություն ձեռք բերելու։ Ես, կոնկրետ, եկել եմ ծառայելու»,- ասաց Վահագն Հովակիմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ պատասխանատվություն եմ զգում, օր ու գիշեր աշխատելու. նորընտիր պատգամավոր
- Իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը. Արարատ Միրզոյան
- Առաջին մանդատը պատգամավորին հանձնեց 103-ամյա Բավական Փիլոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները