Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»։ Հունվարի 13-ին Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կընթերցվի Վեհափառ Հայրապետին Հայրապետական Սրբատառ Կոնդակը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։
Կոնդակին մեջ Նորին Սրբությունը շեշտել է հայ մամուլի կարևորությունը, կոչ կուղղի թեմակալ առաջնորդներին, ազգային իշխանություններին, քույր կազմակերպություններին հանդիսությունների, սեմինարների, համագումարների, դասախոսությունների, ցուցահանդեսների կամ հրատարակությունների միջոցով ներկայացնել հայ մամուլի եզակի կարևորությունը հայ ժողովուրդի կյանքում։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կոչում նաև նշված է. «Հայաստանում պետական, իսկ Սփյուռքոււմ համայնքային պատասխանատուները գործնական միջոցներով նեցուկ կանգնեն հայ մամուլին՝ շեշտելով նրա բազմակողմանի դերը։
Մեր ունևոր հայրենակիցները հայ մամուլին տրված պատահական նվիրատվություններից բացի հատուկ հիմնադրամներ հաստատել՝ հայ մամուլի արդիականացման և ընդհանրապես վերակազմակերպման սատարող ծրագրերի իրագործման համար։
Խմբագիրների ու լրագրողների պատրաստվածության և վերաորակավորման հատուկ դասընթացքներ հաստատել, հատկապես Սփյուռքում։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պատրաստ է նման նախաձեռնության դիմել՝ գործակցելով հայ մամուլի պատասխանատուների հետ։
Մեր ժողովուրդի բոլոր զավակներին, հեռու մնալ կայքէջերի միջոցով հրամցնել ընդհանրապես անորակ ու անդիմագիծ մամուլ, և իրենց ամուր կապվածությունը գործնապես արտահայտել տպագիր հայ մամուլի նկատմամբ, բաժանորդագրվել և հաղորդ դառնալ դրա բովանդակությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան