Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են. Հակոբ Արշակյան
Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու վերաբերյալ բանակցություններն ու քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանություններ անել, որպեսզի բանակցություններին վնաս չհասցնի , քանի որ դա եռակողմ բանակցություն է. «Լարսը ոչ հայ-վրացական, ոչ հայ-ռուսական սահման է։ Դա ռուս-վրացական սահման է, և որպես երրորդ կողմ չէի ցանկանա այս պահին մեկնաբանություն անել»:
Նա նաև չցանկացավ մեկնաբանել Լարսում ռուսական մաքսավորների կողմից կոռուպցիոն դրսևորումները, միայն ասաց, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի սահմանային անցակետերի արդիականացման վերաբերյալ ծրագիրը և եկել են այն եզրահանգման, որ Լարսը պետք է ընդգրկվի այդ ծրագրում որպես կրիտիկական անցակետ։ «Լարսում տեղի է ունենալու գլոբալ արդիականացում, որն այս տարի կմեկնարկի»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում