Աշոտյան. Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին
«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրարկման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը»,-գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ-ական գործչի խոսքով, համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը նախ պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների ազգային մակարդակով, իսկ վերջում Եվրոպական խորհրդարանի կողմից:
«Հիշեցնեմ, սակայն, որ համաձայնագիրն այս պահին, ստորագրումից մեկ տարի անց, վավերացրել է ընդամները ԵՄ անդամ 9 երկիր 28-ից (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, ՄԹ, Ռումինիա և Դանիա ):
Դեռևս մինչև իշխանափոխություն մենք խնդիր էինք դրել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացվի 1.5-2 տարվա ընթացքում: Ակնհայտ է սակայան, որ այդ աշխատանքը ամբողջությամբ բարձիթողի վիճակում է: Համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնոմոռաց պարերից ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Արդեն ակնհայտ է նաև, որ Եվրոպական խորհրդարանի գործող գումարման ընթացքում համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի չի ունենա, քանի որ այս տարի մայիսի 23-26 տեղի են ունենալու ԵԽ նոր ընտրություններ: Թե որքանով նոր Եվրոպական խորհրդարանը և Եվրոպական հանձնաժողովը կկարևորեն Հայաստանի հետ համաձայնագիրը կախված է լինելու ընտրությւոնների արդյուքներից, հետընտրական դասավորումնրեից, եվրոպական ինստիտուտների կազմի վերադասավորումներից և , իհարկե, Հայաստանի կառավարության նպատակային, պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանքից:
Որպեսզի մինչև տարեվերջ համաձայնագիրը վավերացվի անհրաժեշտ կլինի՝
1. Արագացնել ռատիֆիկացիայի գործընթացը մնացած 19 երկրներում
2. Եվրոպական ընտրություններից առաջ մաքսիմալ դրական ազդակներ ուղարկել Բրյուսել
3. Արագացնել երկրի ներսում համաձայնագրի իրականացման գործընթացը՝ ըստ ոլորտների ձեռնամուխ լինելով իրական բարեփոխումներին։
4. Առավելագույն չափով օգտագործել խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը։
5. Եվրոպական ընտրություններից հետո արագ կապ հաստատել ԵՄ նոր ղեկավար վերնախավի հետ, փորձելով առաջ տանել «հայկական դոսյեն»։
Ի մի բերելով առկա խնդիրները և նոր իշխանությունների կարողությունները, սխալված լինելու ցանկությամբ, ստիպված եմ անել հոռետեսական կանխատեսում առ այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չի վավերացվի 2019 թվականի ընթացքում»,-գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դա էլ էր իրականում թավշյա բլեֆ. Արմեն Աշոտյան
- Աշոտյան. ԵՄ-Հայաստան՝ կորսված հնարավորությունների տարի
- Արմեն Աշոտյան. Մե´նք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան