Հիվանդության պատճառով մանկապարտեզները փակելու լուրերը ճիշտ չեն
Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում երեկվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:
Մեկ օրվա ընթացքում դպրոցներից և մանկապարտեզներից շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխա (Երևան՝ 129, մարզեր՝ 258) տուն է ուղարկվել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկված աշխատանքները շարունակական են:
Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.
- խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ մի թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
- մի թույլ տվեք ձեր աշխատկիցներին հիվանդ վիճակում հաճախել աշխատանքի, ավելին՝ եթե նրանց աշխատանքն անմիջական կապ ունի երեխաների, հիվանդների, այցելուների և պացիենտների հետ,
- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան՝ հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հագնվե´ք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով:
Հարակից հրապարակումներ`
- Շնչառական հիվանդությունների առումով վիճակը կայուն և վերահսկելի է. բժիշկ
- Անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան