Ծառուկյանի հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին որ եղել են միշտ. Մարուքյան
«Տրամաբանական չէ, ու Սահմանադրությունն ասում է, որ պետք է ընտրվի, հետևաբար, խորհրդարանում պետք է ընտրվի, և ոչ թե ՀՀԿ-ի ժամանակ պահպանված տրադիցիաները մենք շարունակենք», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին՝ թե ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ պետք է ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել
Լրագրողները Մարուքյանից հետաքրքրվեցին, թե այս պահին Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները, ինչին ի պատասխան ասաց. «Հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին որ եղել են միշտ»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը՝ նա ասաց. «Եթե կլինեն եզրեր, բնականաբար, նոր ենք սկսելու աշխատել, կսկսենք, կտեսնենք։ Մենք որևէ մեկի համագործակցությունը երբևէ մերժած չկանք, պատրաստ ենք բոլորի հետ էլ համագործակցել՝ հանուն Հայաստանի զարգմանցման»։
Հարակից հրապարակումներ`
- Եկել եմ ծառայելու. Վահագն Հովակիմյան
- Մեծ պատասխանատվություն եմ զգում, օր ու գիշեր աշխատելու. նորընտիր պատգամավոր
- Իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը. Արարատ Միրզոյան
- Առաջին մանդատը պատգամավորին հանձնեց 103-ամյա Բավական Փիլոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները