Ռոնալդուի սիրավեպերի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Մոդել և դերասանուհի Ժասմին Լենարդը, ով նախկինում հանդիպել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ, ֆուտբոլիստին մեղադրել է ստախոսության մեջ, ապա նշել, որ ունի ապացույցներ, որոնք կարող են «պատռել» վերջինիս դիմակը և նպաստել Քեթրին Մայորգայի ընդդեմ պորտուգալացու դատավարությանը, ով Ռոնալդուին մեղադրում է բռնաբարության մեջ:
Ժասմինը հայտարարել է, որ այն ժամանակ, երբ Ռոնալդուն արդեն հանդիպում էր Ջորջինա Ռոդրիգեսի հետ, իրեն առաջարկել է դառնալ իր սիրուհին` հակառակ դեպքում ընտանիքի անդամներին ինտիմ լուսանկարներն ու իր պահպանած տեսագրությունները ցուցադրելու սպառնալիքով: Մոդելը հավելել է, որ ինքն էլ, իր հերթին, պահպանել է իրենց նամակագրությունը և պատրաստ է այն տալ Մայորգայի փաստաբանին: Ռոնալդուի պաշտպանները շարունակում են հերքել մեղադրանքները: