Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
ՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին նախօրեին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այս մասին հայտնում են Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
Ն․ Ղարիբյանն ասել է, որ 2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը․ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։
Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999թ․-ից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993թ.-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
- Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարը կընտրվի լսումների արդյունքում
- Թեկնածուները շատ էին. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան