Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կառավարության հեռացող անդամներին
Այսօր՝ ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու:
«Մեր գործընկերներից երեքն այսօր ստանալու են Ազգային ժողովի պատգամավորի մանդատ՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Ես ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել կառավարությունում համատեղ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ Ազգային ժողովում նրանք կառավարության աշխատանքի արդյունավետությանը առնվազն նույնքան կնպաստեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև կատակով հավելեց. «Քանի որ այսօր մեր գործընկերները նոր կարգավիճակ են ստանում, դրա համար էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը այսպես «տխուր ու թեթև է»»։
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 8 հարց, որից 6-ը՝ չզեկուցվող:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան