«Օսկարի» արարողությունը կարող է առանց հաղորդավար անցնել
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման արարողությունն այս տարի կարող է անցնել առանց հաղորդավարի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին գրել է Variety со –ն՝ հղում անելով իրազեկ անձանց։
Վերջին 30 տարում որևէ արարողություն չի անցկացվել առանց հիմնական վարողի, սակայն նման հավանականությունն իրական է դարձել, երբ դեկտեմբերի սկզբին կատակերգակ դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել արարողությունը իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:
Արարողության կազմակերպիչները հիմա դիտարկում են մշակույթի հայտնի գործիչների մի ամբողջ խումբ բեմ բարձրացնելու հնարավորությունը, որոնք հերթականությամբ պետք է ներկայացնեն առանաձին անվանակարգերի հաղթողներին: Վերջին անգամ «Օսկարն» առանց հաղորդավարի է անցկացվել ուղիղ 30 տարի առաջ, երբ ներածական մենախոսության փոխարեն արարողության ժամանակ ցուցադրվել է 11 րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին եղել է միանգամից 4 հաղորդավար:
«Օսկարի» 91-րդ արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին Հոլիվուդի Դոլբի թատրոնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան