Ընկերների հետ հանդիպումը օգտակար է առողջության համար
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները եկել են եզրակացության, որ ակտիվ կենսակերպն ու ընկերների հետ հանդիպումը դրական է ազդում մարդու առողջության վրա։ news.ru-ի հաղորդմամբ, հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ը։
Չորս տարի նրանք հետևել են 50 տարեկանից բարձր 7304 մարդու։ Այսպես, մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել իրենց մերձավորների և ընկերների հետ, ավելի առողջ են եղել։
Մասնակիցների 73 տոկոսն առնվազն շաբաթը մեկ անգամ թատրոններ և թանգարաններ, մարզադահլիճներ են հաճախել։