2018թ-ին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով
2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2018թ., «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:
|
Ուղևորների թիվը 2017թ. |
Ուղևորների թիվը 2018թ. |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
«Զվարթնոց» |
2,448,251 |
2,690,727 |
+ 10 % |
«Շիրակ» |
105,664 |
165,946 |
+ 57 % |
Ընդամենը |
2,553,915 |
2,856,673 |
+ 11.9% |
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: