Որքան գումար կստանա ամուսնալուծությունից հետո Ջեֆ Բեզոսի կինը
Աշխարհի ամենահարուստ մարդ, Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն ամուսնալուծում է։ Ինչպես հաշվարկել է Bloomberg-ը, Բեզոսի կինը՝ Մակենզի Բեզոսը, ամուսնալուծությունից հետո կարող է դառնալ աշխարհում ամենահարուստ կինը։ Այս մասին գրում է Газета-ն։
Bloomberg-ը Բեզոսի կարողությունը գնահատում է 137մլրդ դոլար, իսկ Forbes-ը կարծում է, որ Բեզոսն ունի 150մլրդ դոլար։ Նշվում է, որ Մակենզի Բեզոսը կարող է ստանալ 69մլրդ դոլար։
Ներկա պահին Բեզոսը կամ նրանց ներկայացուցիչները չեն հայտնել ամուսինների միջև սեփականության բաժանման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան