Ո՞ւմ հետ է Amazon-ի հիմնադիրը դավաճանել կնոջը
Հայտնի է դարձել, որ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը ամուսնալուծվում է կնոջից՝ գրող ու Bystander Revolution ընկերության գործադիր տնօրեն, 48-ամյա Մակենզի Բեզոսից։
Ըստ Radar Online-ի, վերջնի 8 ամիսներին Ջեֆ Բեզոսը հանդիպում է հոլիվուդյան հայտնի ագենտ Պատրիկ Ուայթսելի կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ։ Հաղորդվում է, որ Amazon-ի ղեկավարը սիրուհուն գաղտնի ուղարկել է ճամփորդության իր անձնական ինքնաթիռով, անպարկեշտ հաղորդագրություններ ու էրոտիկ սելֆիներ է ուղարկել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամուսնալուծությունից հետո Մակենզին կարող է դառնալ աշխարհում ամենահարուստ կինը՝ Բեզոսից ստանալով մոտ 69 մլրդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում