Ամանորին Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել
Արտասահմանցիները սկսել են ավելի հաճախ Ամանորի տոներն անցկացնել Ռուսաստանում։ Նրանց շրջանում ՌԴ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճել է 3 տոկոսով։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ վերլուծելով Ամանորյա տոների շրջանում վաճառված տոմսերի քանակը։
Ռուսաստան ժամանած զբոսաշրջիկների առավելագույն թիվը Հայաստանից է, Կիպրոսից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Մոլդովայից։ Ամենաշատն այցելել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ։
Միաժամանակ նշվում է, որ այդ օրերին տոմսերի արժեքը շուրջ 5,7 տոկոսով թանկացել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան