Արամ Ա-ն նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին
Սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում դիտվում է որպես Սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել և հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը:
«Կարծում եմ, որ նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ, խորհրդանշական իմաստը, երբեմն խորհրդանշական իմաստն ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը։ Սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»,- Երկիր Մեդիային ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Արամ Ա-ն նշում է, որ սփյուռքի սպասելիքները մեծ են, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի գործել ու ընդգծում, որ սփյուռքի դուրս հանելը կառավարության կազմից կարող է բացասական անդրադառնալ սփյուռքի ներսում։
«Մեր մոտեցումը տարբեր պետք է լինի սփյուռքի նկատմամբ, որովհետև եթե շուրջ 3մլն հայություն ունենք Հայաստանի մեջ, մնացած 7-8մլն հայությունն ապրում է սփյուռքի մեջ»,-ասում է Արամ Ա-ն ու ընդգծում, որ անցած տարիներին սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել ու պետք է գնահատել այն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին