ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114 հազար լիտր բենզին, 404 մլն դրամ
Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստին ընդառաջ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ տեղեկանքներ է հրապարակում անցած տարվա ընթացքում կատարված տնտեսումների վերաբերյալ։
Ըստ Բաբայանի, ԱԺ աշխատակազմի 2018 թվականի գործունեության վերջնական ամփոփմամբ պարզվել է, որ վառելիքի գծով 2018թ-ին ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին: Տնտեսված բենզինը պահեստավորվել է 2019 թվականի համար:
Իսկ ընդհանուր առմամաբ, Ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։
«Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է։ Տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե»,-գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին