Միշել Օբաման իր գրքի համար կստանա 60 միլիոն դոլար
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը 2018-ի ամենաշատն է վաճառվել ԱՄՆ-ում։
Գազետա.ռու կայքը, հղում անելով The New York Post-ին, գրում է, որ Միշել Օբամայի «Becoming» հուշագրությունների գիրքը ներկայացվել է 2018 թվականի վերջին։ Չնայած դրան, մինչև 2019 թվականը վաճառվել է 3,4 միլիոն գիրք։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին պատմող գրքերն այդքան էլ հայտնի չեն եղել։ Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում» գիրքը վաճառվել է 1 միլիոնից մի քիչ ավելի օրինակով, իսկ Բոբ Վուդվորտի «Վախ» գիրքը՝ 972 հազար օրինակով։ Դրանք վարկանշային ցուցակում համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերում են։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում և Կանադայում Միշել Օբամայի գրքի 1,4 մլն օրինակ է վաճառվել առաջին շաբաթում
- Միշել Օբաման իր գրքի համար կստանա 60 միլիոն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան