Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ԱՆ
Հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել Դիմումատուի անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը և ՀՀ կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը՝
• Արդյո՞ք ՀՀ իշխանությունները վերցրել են Դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական և փաստական հիմքերը.
• Հաշվի առնելով Դիմումատուի առողջական վիճակը՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:
ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչև սույն թվականի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել առաջադրված հարցերի շուրջ: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն խեղաթյուրում է Սամվել Մայրապետյանի գործով իրականությունը. պաշտպանական խումբ
- ՀՔԾ պարզաբանումը՝ Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ
- ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից
- ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին
- ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանին բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը
- Փաստաբաններ. Միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է
- Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց
- Մայրապետյանի փաստաբան. Դատարանի որոշումը բողոքարկելու ենք
- Դատարանը քննում է Մայրապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը
- Փաստաբաններ. Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան