Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար, Գորգիսյանը՝ քարտուղար
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավորական մանդատները ստանձնելուց հետո գումարել է առաջին նիստը։ Նիստի ընթացքում ընդունվել է խմբակցության Կանոնադրությունը, որը հռչակում է խմբակցության աշխատանքի ընդհանուր սկզբունքները, պատգամավորի, պատգամավորի օգնականների և փորձագետների իրավունքներն ու պարտականությունները։
Կուսակցությունից հայտնում են, որ խմբակցությունը միաձայն որոշում է ընդունել որպես խմբակցության ղեկավար ընտրել Էդմոն Մարուքյանին և խմբակցության քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանին։
Ստորագրվել է նաև Մանե Թանդիլյանին որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու որոշման արձանագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի հետ հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին որ եղել են միշտ. Մարուքյան
- «Հրապարակ». Մանե Թանդիլյանի թեկնածությունը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում
- ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստանը» կառաջադրի Թանդիլյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները