Ռոբերտ Արզումանյանը աշխատանքի է անցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: Այս մասին տեղեկանում են ակումբի ֆեյսբուքյան էջից:
««Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը»,- նշված է գրառման մեջ:
Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի հավաքականում խաղացել է 2005-2016 թթ-ին, եղել է հիմնական պաշտպաններից մեկը։ Նա հավաքականի հետ մասնակցել է 74 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Իր առաջին գոլը խփել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Ղազախստանի դարպասը։
2016 թ. մարտի 7-ին Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց հավաքականում ելույթներն ավարտելու իր որոշման մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան