Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: Հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 9-ին, մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարակի միջնորդություն էր ներկայացրել, իսկ այսօր՝ դատավոր Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում է հրապարակել:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Դատարանը, 2018թ․ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00֊ին, դատական նիստ էր նշանակել, ապա աշխատանքային օրվա ավարտով պատճառաբանելով դատական նիստը հետաձգել էր և նշանակել այսօր` հունվարի 9֊ին:
Նշենք նաև, որ փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
- Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի վաղվա դատական նիստին
- Արցախի խորհրդարանի 3 ուժեր կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել այլ խափանման միջոց
- Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է անձնական և քաղաքական վենդետա. Վիկտոր Սողոմոնյան
- Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության միջնորդության քննարկումը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կքննի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
- Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան
- Վիկտոր Սողոմոնյան. Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին