Ամերիկացի միլիարդատերը կծախսի 40 միլիոն հասնելու Թրամփի իմպիչմենտին
Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվելու իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա նրա վրա, որպեսզի հասնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը։
«Ես իմ ժամանակը, ջանքերն ու ռեսուրսներն 100 տոկոսով կհատկացնեմ մի գործի՝ հասնել Թրամփի իմպիչմենտին և հեռացնել նրան պաշտոնից»,- BuzzFeed News-ի հաղորդմամբ՝ Սթեյերն ասել է լրագրողներին։
Նա խոստացել է, որ 40 միլիոն դոլարի ներդրում կանի դրան հասնելու համար։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, սա առաջին անգամ չէ, որ ամերիկացի միլիարդատերը քաղաքական արշավ է սկսում։ 2017-ին նա մտածում էր առաջադրել թեկնածությունը Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում և ԱՄՆ սենատում, բայց հետո հրաժարվել է այդ գաղափարից։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում