Սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է. Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել կենդանիների ապօրինի որսը բացառելու ուղղությամբ:
«Այն պետք է բացառվի ընդհանրապես: Ես գիտեմ, որ Ամանորից առաջ մի քանի ապօրինի որսի դեպք է բացահայտվել: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ բնության պահպանության հարցում առանձնակի նախանձախնդիր վերաբերմունք և դիրքորոշում ենք ունենալու»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նաև անդրադարձավ Սևանա լճից սիգի որագողությանը՝ նշելով, թե այսօր զեկուցագիր է ստացել այն մասին, որ ի հեճուկս որոշումների, Սևանա լճի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է:
«Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում վաճառվում է Սևանի սիգ: Մենք արդեն այս հարցը քանի անգամ քննարկում ենք, այստեղ մենք պետք է իսկապես մտածենք երկարաժամկետ խնդրի լուծման մասին: Այդ լուծման մեթոդը կազմակերպական որոշակի լուծումների հասնելն է Սևանա լճում: Այն զեկուցագիրը, որ ես ստացել եմ, նշվում է մեր մի շարք գերատեսչությունների թերացման մասին, այդ թվում՝ Բնապահպանության նախարարության, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ ահազանգեր ունեն, կան բազմաթիվ գործեր, քրեական գործեր, և կոչ արեց քաղաքացիներին ևս ահազանգել:
«Ես, ձեր կոչին հետևելով, ահազանգում եմ, որ Ոստիկանության պետի, Գեղարքունիքի մարզպետի, Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավարի հետ քննարկել այդ թեման և կոնկրետ լուծումներ առաջարկել երկարաժամկետ առումով: Ինչքան հասկացա, հիմա սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես այդտեղ շատ բան առնվազն չենք անում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մի քանի վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ
- Ոստիկանությունը ևս միացել է Սևանում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող հատուկ միջոցառումներին
- Վերացող սիգը, օրեցօր շատացող ձկնավաճառներն ու չաշխատող արգելքները. ի՞նչ անել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին