ԵԱՀԿ նախագահող Սլովակիան կօգտագործի ղարաբաղյան հակամարտության շուրջ դրական դինամիկան
ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Սլովակիան մտադիր է իր նախագահության ընթացքում նպաստել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում նկատվող դրական պահը՝ հարցի կարգավորումն առաջ տանելու համար։ Այս մասին ասել է Սլովակիայի ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը՝ նախօրեին Միեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների ներկայացման ժամանակ։
Լայչակն իր խոսքում ընդգծել է ներկայիս անվտանգության մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։ Խոսելով հակամարտությունների կանխարգելման ու լուծումների մասին՝ Լայչակը ուշադրություն է հրավիրել դրանց հետևանքով մարդկային տառապանքներին։ Նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Ուկրաինայում տիրող իրավիճակին։
ԱԳ նախարարը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս երկխոսության ակտիվացումը, հրադադարի ռեժիմի խախտումների ու զոհերի նվազման դրական միտումը։
Լայչակի խոսքերով, Սլովակիայի նախագահության առաջնահերթություններից է «անվտանգ ապագան», նշելով, որ եթե ԵԱՀԿ-ն ուզում է փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում, նա չի կարող կենտրոնանալ միայն այսօրվա մարտահրավերների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին