Էկվադորն առաջարկել է Ասանժին հանձնվել
«Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի լավ կլինի հանձնվել բրիտանական իշխանություններին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ասել է Էլվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան։ Նրա խոսքով, Ասանժը երկու ճանապարհ ունի. կամ անորոշ ժամանակով մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն առանց որևէ հստակ հեռանկարի, կամ հանձնվել իշխանություններին։
«Այդ տարբերակը, ինչպես մենք կարծում ենք, նրա համար ամենադրականն է»,- ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն առաջարկել էր Ասանժին լքել իր երկրի դեսպանատան շենքը։ Նա հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայից երաշխիքներ է ստացել, որ չեն արտահանձնի այնպիսի երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ կսպառնա։ Չնայած դրան, «Վիքիլիքսի» հիմնադիրը հրաժարվել էր առաջարկությունից։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ասանժին ստիպել են կատու խնամել
- Էկվադորի նախագահը հայտարարել է, որ Ասանժը պետք է լքի դեսպանատունը
- Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել
- Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
- Ասանժը հայտարարել է, որ չի մոռանա և չի ների դեսպանատանն անցկացրած յոթ տարիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան