
Մահմեդականին Շվեյցարիայում տուգանել են 220 եվրոյով՝ «Ալլահու Ակբար» ասելու համար
Շվեյցարիայում մահմեդական տղամարդը տուգանվել է 220 եվրոյով՝ հանրության մեջ ընկերոջը տեսնելով «Ալլահու Ակբար» ասելու համար։ Հայտնում է Daily Mail-ը։
22-ամյա ամյա Օրհանն այս բացականչությունը, որը նշանակում է «Աստվածը մեծագույնն է», արել է նախորդ տարվա մայիսին։ Վախենալով ահաբեկչական հարձակումից՝ Շաֆհաուզեն քաղաքի ոստիկանությունը կանգնեցրել է տղամարդուն ու տուգանել՝ հանրային դժգոհություն առաջացնելու համար։
Օրհանը նշել է, որ ոստիկանությունն իրեն փնտրել է զինված, երբ ինքն ուղղակի պատահաբար հանդիպել է ընկերոջն ու զարմանքից ասել այդ արտահայտությունը։ Օրհանին սպառնում էր բանտարկություն՝ տուգանքի չվճարման դեպքում։