Մարտին Սկորսեզեն ֆիլմ է նկարահանելու Բոբ Դիլանի մասին
Netflix ծառայությունը հայտարարել է, որ Մարտին Սկորսեզեն վավերագրական ֆիլմ է նկարահանելու Բոբ Դիլանի լեգենդար Rolling Thunder Revue համերգային շրջագայության մասին։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ֆիլմում ներկայացվելու է Բոբ Դիլանի հետ նոր հարցազրույց։ Հեղինակների մտահղացմամբ, ռեժիսորը պետք է արձանագրի «1975 թվականի Ամերիկայի բարդ ոգին ու ցույց տալ, թե ինչպես է Դիլանը նվագել այդ աշնանը»։
Ֆիլմն առ-ցանց տիրույթում կլինի 2019 թվականին։
Rolling Thunder Revue շրջագայությունը սկսվել էր 1975 թվականի հոկտեմբերին և շարունակվել է մինչև 1976 թվականի մայիս։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Բոբ Դիլանի կիթառը աճուրդում վաճառվել է շուրջ 400 հազար դոլարով
- Բոբ Դիլանը Ստոկհոլմ է ուղարկել Նոբելյան դասախոսության ձայնագրությունը
- Բոբ Դիլանը՝ նաև նկարիչ
- Բոբ Դիլանը՝ գրականության Նոբելյան մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան