Իրավունք 11:55 11/01/2019 Հայաստան

Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել

Դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ տարբեր հիվանդանոցների բժիշկների նախաձեռնած ստորագրահավաքին միացել է  մի քանի հարյուր մարդ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան։ Նա էլ գործող բժիշկ է, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավարը, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը։

«Ես  չեմ նախաձեռնել, տարբեր բժշկական հաստատություններում աշխատող բժիշկներ մեր ընտանիքին, ինձ տեղեկացրել են, որ ստորագրահավաք են նախաձեռնել։ Այս պահին մոտ 400 ստորագրություն կա։ Երևի այսօր արդեն կհանձնենք այն վարչապետի պաշտոնակատարին»,-ասաց Աղաջանովան։

Եթե ստորագրությունները հաշվի չառնվեն վարչապետի պաշտոնակատարի կողմից, ի՞նչ են անելու սպանվածի ընտանիքի անդամները։

«Ներման դեպքում, ես գիտեմ, որ օրենքով բողոքարկելու հնարավորություն չկա։ Հույս ունեմ, որ ճիշտ որոշում կլինի, այսինքն, ներում չի շնորհվի։ Եթե  հակառակ որոշում լինի, ուրեմն այս  պետությունը չի կարող լինել պետություն։ Ուրեմն բոլոր մարդասպանները հերթով պահանջելու են ազատություն, դուրս են գալու, և նորմալ մարդը չի կարող ապրել նման պետության մեջ։ Բոլորը կսկսեն մտածել, թե ոնց անեն, որ իրենց երեխաներին պետությունից դուրս հանեն։ Հենց այդպես էլ լինելու է»,-ասաց սպանվածի քույրը։

Նշենք, որ տարածված, բայց պաշտոնապես դեռևս չհաստատված լուրերի համաձայն, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը, դրական եզրակացությամբ, Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրն ուղարկել է Վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Չնայած հարցն արդեն մի քանի օր է՝ ինչ ակտիվորեն քննարկվում ու շրջանառվում է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Panorama.am-ի հարցերին հստակ պատասխաններ չտվեց, ասաց չի կարող հայտնել՝ ներման ներկայացվածների ցանկում արդյո՞ք առկա է Մհեր Ենոքյանի անունը։ Արդո՞ք Փաշինյանը տեղյա՞կ է Ենոքյանին ներելու դեմ դժգոհություններից։

«Վարչապետի պաշտոնակատարը պարբերաբար ստանում է մամուլում արծարծվող օրակարգային թեմաների մասին տեղեկատվություն»,-ասաց Եղոյանը՝ ավելացնելով, որ հարցերի վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն կարող է տալ այսօրվա ընթացքում։

Ավելի ուշ Արման Եղոյանը տեղեկացրեց. «Վերջին օրերին հանձնաժողովից եզրակացությունների փաթեթ վարչապետի պաշտոնակատարը չի ստացել»։

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները  հրապարակման ենթակա չեն»։

Իրավական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն անդրադառնալով ներման շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է.

«Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:
Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը:
Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:
Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը:
Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև»։

Քաղաքագետ Հայկ Բալանյանն էլ  մասնավորապես նկատել է.  

«Մհեր Ենոքյանը  չի զղջացել է, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ որ ձևով ներողություն է խնդրել։

Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է:

Քսանքանի տարվա բանտարկություն, բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրեցին ավելի ուժեղ: Ենոքյան օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոզի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ինչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է:

Նման, չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընկնելու, պարոնայք։

Կամ արդարացրեք, եթե անմեղ է, ըտեղ խնդիր չեմ տեսնում:
Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ոնց ե՞ք ներում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}