Մոուրինյոն հրաժարվել է Պորտուգալիայում աշխատանքից
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստ չէ վերադառնալ Պորտուգալիա։ news.ru-ի հաղորդմամբ, ֆուտբոլային «Բենֆիկա» ակումբի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հրավիրել պորտուգալացի մասնագետին աշխատանքի։
«Որպեսզի վերջ դրվի ապատեղեկատվությանը, ես ուզում եմ ասել. դեռևս ես մտադիր չեմ աշխատել Պորտուգալիայում»,- ասել է Մոուրինյոն։
Նա նշել է, որ «Բենֆիկա»-ի կողմից որևէ առաջարկություն չի ստացել։ Մասնագետն ընդգծել է, որ չի հաստատում և չի հերքում սեփական կարիերայի հետ կապված որևէ առաջարկություն։
Հարակից հրապարակումներ`
- Մոուրինյոն կարող է գլխավորել «Բենֆիկան»
- Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունը
- Մոուրինյոն հնարավոր է դառնա «Ռեալի» գլխավոր մարզիչը
- Մոուրինյոն հեռացել է «Մանչեստեր Յունայթեդի» բազայից
- Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ չի հեռացվի ՄՅՈՒ-ից