Ո՞վ կլինի Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին։
Նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունների ներկայացման համար վերջնաժամկետն ավարտվել է ու ԵԽ նախարարների կոմիտե ներկայացվել է 4 թեկնածություն՝
1. Դիդիե Ռեյնդերս – Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար։
2. Անդրիուս Կուբիլյուս – Լիտվայի Սեյմի անդամ, նախկին վարչապետ
3. Դորա Բակոյանիս – Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկին ԱԳ նախարար։
4. Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ - Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար:
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդից, 4 թեկնածուների հետ հարցազրույցներ կլինեն առանձին-առանձին 2019թ.-ի մարտին, որից հետո կորոշվեն վերջնական թեկնածուները, որն էլ կներկայացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։
ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարին կընտրի 2019թ.-ի հունիսին։ Նոր գլխավոր քարտուղարի մանդատը կսկսվի 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից։
Նշենք, որ թեկնածուներից Դորա Բակոյանիսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմն է։
Թորբյորն Յագլանդը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն է 2009թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես ԵԽԽՎ-ում հույն պատգամավորը զայրացրեց հայերին. հունական մամուլ
- Ադրբեջանական խավիարը գրավել է ԵԽԽՎ-ն. կառույցը զեկույց է պատրաստելու ԼՂ վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան