Առաջին Ամանորը` նոր բնակարանում
Ավդալյանների ընտանիքի համար Ամանորի ամենամեծ հրաշքը նոր կառուցված բնակարանն է. լավագույն նվերը՝ բոլորի համար: Ութ տարի ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտվել է՝ գործընկեր կառույցների աջակցության շնորհիվ: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող երիտասարդ ընտանիքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի՝ 2018 թվականի շահառուներից վերջինն էր:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, մինչև բնակարանամուտ տոնելը Սարմենն իր ընտանիքով տարիներով բնակվել է ծնողների՝ փոքր բնակմակերեսով տանը: Նոր տարվա մեկնարկը լուսավոր է եղել ընտանիքի համար: Երկու երեխաների երիտասարդ մայրը՝ Արևիկը, մեծ եռանդով ու հաճույքով է կահավորում տարիների երազանքի իր անկյունը:
«Այնքան երկար եմ երազել սեփական խոհանոցի, սեփական անկյուն ունենալու մասին: Նոր տարին սեփական հարկի տակ դիմավորելուց լավ բան չկա աշխարհում: Թող այս Նոր տարին բոլոր ընտանիքներին ուրախություն պարգևի»,- ասել է Արևիկը:
Գործընկեր կառույցների ղեկավարները, երիտասարդ ընտանիքի հետ՝ կիսել են Ամանորի և բնակարանամուտի ուրախությունը:
«Սոցիալական խնդիրներով պայմանավորված` շատ ընտանիքներ ստիպված են լինում անցնել աննկարագրելի դժվար ճանապարհով: Դա մեծ խնդիր է, որը հնարավոր չէ անտեսել: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ ցուցաբերվող աջակցության շնորհիվ մարդկանց ոտքի կանգնելու հնարավորություն տալն է: Նա, ով մեկ անգամ հաղթահարում է հուսահատությունը, մեկընդմիշտ կարող է փոխել իր վերաբերմունքը խնդիրներ լուծելու հանդեպ: Կարծում եմ՝մեզ հաջողվել է մարդկանց մոտ արթնացնել այդ վստահությունը: Ամենակարևոր ձեռքբերումը սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Տասը տարի առաջ մեկնարկած համագործակցությունը արգասաբեր է եղել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 162 ընտանիքի համար: Շեշտը դնելով սահմանապահ գյուղերի վրա, բայց չանտեսելով նաև ամենատարբեր պատճառներով տնազուրկ ընտանիքների խնդիրները, գործընկերները տարիներ շարունակ փորձել են անհատական մոտեցմամբ լուծել տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրները:
«Ամանորը ընտանեկան տոն է և ուրախ ենք, որ մեր համագործակցության արդյունքում ընտանիքը կարող է այն տոնել սեփական հարկի տակ: Այս ընտանիքն այսուհետև իր «ամրոցն» ունի և լիահույս է ապագայի նկատմամբ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները՝ գործընկերները քննարկել են նաև 2019թ.-ին իրականացվելիք ծրագրի հետ կապված հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանի և Արցախի միջև ռոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր
- Ռալֆ Յիրիկյան. Ամբողջովին նորացնում և արդիականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան