Արամ Սարգսյան. Ասում են՝ անծանոթների խորհրդարան է
Խորհրդարանական ընտրություններում «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հույս ունի, որ նորընտիր պատգամավորները կարդարացնեն ընտրողների հույսերը։ Նա շնորհավորել է մանդատ ստացածներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել։
«Նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:
Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է:
Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները