Եղոյան. Խնդրագրերով դիմած դատապարտյալների վերաբերյալ եզրակացություններն այսօր ներկայացվել են Փաշինյանին
«Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովն այսօր ներման խնդրագրերով դիմած դատապարտյալների վերաբերյալ եզրակացությունների հերթական փաթեթը ներկայացրել է վարչապետի դիտարկմանը»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
Հարցին, արդյոք փաթեթում առկա՞ է նաև դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի անունը, Եղոյանն ասաց՝ հաստատել չի կարող։
Ներկայացված փաթեթում քանի՞ անձի խնդրագիր է ներառված, դրանցից քանիսի վերաբերյալ դրական եզրակացություն կա՞։ Այս ու այլ հարցեր ևս մնացին անպատասխան, Եղոյանը հիմնավորեց՝ հրապարակել չի կարող։
Վարչապետի կողմից որոշում կայացնելու համար օրենքը սահմանում է 15-օրյա ժամկետ։
«Վարչապետը դրանց կանդրադառնա պատշաճ ժամկետներում»,-ասաց Փաշինյանի մամուլի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան