Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը, սակայն այն հետաձգվեց, քանի որ Ա. Գևորգյանի պաշտպանը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը և հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու։ Բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 17-ին։
Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասաց, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։
Հարցին՝ արդյոք առերեսում կատարվել է իր և գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, նա պատասխանեց. «Ես մի կարգավիճակում եմ, որ, ցավոք սրտի, նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել։ Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»։
Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում
- Արմեն Գևորգյան. «Սա ստոր սուտ է»
- ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը
- ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան