Ադելի երկրպագուները համացանցում ֆլեշ-մոբ են իրականացնում
Բրիտանացի երգչուհի Ադելի երկրպագուները ցավ են ապրում նրա այն հայտարարությունից հետո, որ որոշել է հեռանալ բեմից։ Սուրբ Ծնունդից հետո նա ամբողջ աշխարհին ցնցել է այն հայտարարությամբ, որ այլևս որևէ համերգով հանդես չի գալու, ցանկանում է լինել ընտանիքի հետ և ունենալ ևս մեկ երեխա։ ren.tv –ն գրում է, որ այժմ նրա երկրպագուներն ամբողջ աշխարհում ֆլեշ-մոբ են իրականացնում։
versiya.info-ն հաղորդում է, որ Ինստագրամում մարմելադե արջուկը կատարում է Ադելի «Someone Like You» երգը, երկրպագուները միանում են նրան։ Տեսանյութի հեղինակը խոստովանել է, որ նման «քաղցր» համերգ կազմակերպելու համար իրենից պահանջվել է 5 ժամ և 4 կիլոգրամ արջուկ։ Ֆլեշ-մոբին միացել են տարբեր «առարկաներով», որոնք «երգում են»՝ ի աջակցություն Ադելի։ Օրինակ, երգչուհուն խնդրում են չհեռանալ բեմից փափուկ խաղալիքները, գուլպաները և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան