Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
«Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,- նշված է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին ֆեյսբուքյան էջում։ Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է, խնդրի վրա հրավիրել է պատկան մարմինների ուշադրությունը։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Արամի 23 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ՝ Տերյան փողոցի հատվածում, փորվել է մեծ փոսորակ և կատարվում է շինարարություն: Շինարարական նորմերի ու կանոնների դրույթների պահանջների կոպիտ խախտման հետևանքով պատմամշակութային հուշարձան շենքը խարխլվել է և դարձել 4-րդ կարգի վթարային:
Մասնագետների պնդմամբ պատմամշակութային հուշարձան շենքը գտնվում է ծայրահեղ վիճակում և ամեն օր սպառնում է փլուզման վտանգ: Բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցները (ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ Մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինական կոմիտե) խնդրին տեղյակ են: ԱԻՆ-ը արգելել է շարունակել աշխատանքը շենքում: Անհրաժեշտ է հրատապ փրկել շենքը»,- 2018-ի սեպտեմբերին ահազանգել էր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ն։
Հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր մշակույթի նախարարության և քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը:
«Այս պահին մշակվում է շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն է հայտնել վճարել: Մշակվող նախագծի և «Հին Երևան» ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում»,-դեռ 2018-ի նոյեմբերի սկզբին հայտարարել էր քաղաքաշինության կոմիտեն։
Հարակից հրապարակումներ`
- Մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը
- Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ մշնախը դիմել է Երևանի դատախազությանը
- Մշնախի հայտարարությունը՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
- Հուշարձան շենք է, բայց անտարբերություն, պասիվություն կա. Տիգրան Հեքեքյան
- Անհրաժեշտ է հրատապ փրկել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է