Մեր ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված տեղեկանքի համար պատասխանատու ենք. Սանասարյան
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը այսօր պատասխան ասուլիս էր հրավիրել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ դեկտեմբերի 29-ին կայացած ասուլիսի։
«Նախ ասեմ, որ իմ որակումն է, որ այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իարավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս, որ Արամ Սիմոնյանի օրինակին հետևեն և նշեն՝ թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: Արամ Սիմոնյանը ներկայացնում է, որ ինքը Հանրապետական կուսակցությունից է, դրա համար է այս ամենը։ Կլինեն ՀՀԿ-ից, թե «Քաղաքացիական պայմանագրից», թե այլ կուսակցությունից, բոլոր պաշտոնյաները չպետք է փորձեն որևէ ճչոցով մոլորեցնել մարդկանց: Պարոն Սիմոնյանը իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,-ասաց Սանասարյանը։
Սանասարյանի խոսքով՝ իրականությունից կտրված հայտարարություններից մեկն այն է, թե 9 մլրդ-ի գնումներ են ուսումնասիրվել, բայց իրենք ուսումնասիրել են 2,5 մլրդի գնումներ:
«Մենք վստահեցնում ենք, որ մեր ուսումնասիրության համար ստեղծած տեկեկանքի համար պատասխանատու ենք։ Խայտառակ փաստեր կան, և իրավապահ մարմինները կներկայացնեն։ Այս գործը դատարան է գնալու, վստահեցնում եմ ձեզ, իսկ պարոն Սիմոնյանի հետ որևէ այլ խնդիր չունեմ»,- նշեց Պետական վերահսկողական ծառայության պետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան