Սաուդյան Արաբիայում 40 հազար կին վարորդական վկայական է ստացել՝ վարելու արգելքի հանումից հետո
Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 հազար կանայք վարորդական վկայական են ստացել՝ 2018 թ. հունիսին կանանց՝ մեքենա վարելու արգելքը հանելու պահից: Ինչպես նշել է թագավորության ՆԳՆ տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Մուհամմեդ ալ-Բասսամին, երկրի տարբեր մասերում նախատեսում են բացել 14 նոր կենտրոններ`կանանց մեքենա վարել ուսուցանելու համար:Հայտնում է kommersant-ը։
Կանանց՝ մեքենա վարելու արգելքի վերացումը հանդիսանում է թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի կատարած սոցիալական և տնտեսական բարեփոխումների մի մասը:
Վերջին շրջանում թագավորության բնակիչներին ավելի ու ավելի շատ իրավունքներ են տրամադրվում: Մասնավորապես, նրանց թույլատրվել է ներկա լինել ֆուտբոլային խաղերին ու աշխատել նախկինում անհասանելի որոշ մասնագիտություններով: Սաուդյան Արաբիայի իշխանությունները պարտավորվել են նաև կանանց SMS-ի միջոցով տեղեկացնել ամուսնալուծության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին