Սիրիայի ֆուտբոլի հավաքականը կին է մարզում
Սովորական գործ է՝ մարզադաշտում ֆուտբոլիստներին հրահանգներ է տալիս մարզիչը։ Բայց տվյալ դեպքում կա մի բայց... մարզիչ Մահա Ջաննուդը կինը է։ Եվրանյուզը գրում է, որ Մահան, որն ավելի վաղ հանդես է եկել Սիրիայի ֆուտբոլային հավաքականում, երկրում առաջին կինն է, որը մարզում է տղամարդկանց հավաքականը։ Նա աշխատանքին շատ լուրջ է վերաբերում։
«Մարզչական գործունեությունը իսկական գիտություն է, անկախ նրանից, թե ով է դրանով զբաղվում՝ կին, թե տղամարդ»,- ասել է Մահան։
Մարզիկները վստահում են նրան, ում բազմամյա կարիերան որպես ֆուտբոլիստ ավարտվել է վնասվածքի պատճառով։ Բայց հիմա սիրիացի այդ կնոջ առջև նոր հեռանկարներ են բացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան