Չինացի երիտասարդը վաճառել է երիկամը iPhone-ի համար
Չինաստանի բնակիչը սև շուկայում վաճառել է երիկամը Apple-ի բջջային հեռախոս և պլանշետ գնելու համար և այժմ տառապում է երիկամային անբավարարությամբ։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ նա 2011-ին որոշել է գնել iPhone և iPad։ Այդ ժամանակ նա եղել է 17 տարեկան։ Ծնողները չեն ունեցել գումար այդքան թանկ նվերի համար, այդ պատճառով երիտասարդը փնտրել է ինտերնետում օրգաններ վաճառողի։ Նրանք խոստացել են լավ վճարել, եթե նա զոհաբերի իր երիկամներից մեկը փոխպատվաստման համար։
Այդ թվականի ապրիլն երիտասարդը ծնողներից գաղտնի գնացել է այլ նահանգ, որտեղ հեռացրել են նրա երիկամը և փոխպատվաստել այլ հիվանդի, ով վճարել էր երիկամի համար 10 հազար դոլար և 150 հազար յուան վիրահատության համար։ Երիտասադը ստացել է այդ գումարի 10 տոկոսը՝ 22 հազար յուան և անհապաղ գնել է iPhone 4 և iPad 2։
Շուտով նրա առողջական վիճակը վատանում է։ Նրա մոտ սկսվում է երիկամային անբավարարություն, հետո միակ երիկամը սկսում է չգործել, օրերով մնացել է անկողնում պառկած։ Վիրահատությունից յոթ տարի անց նա ապրում է պետական նպաստներով և մշտական հոգածության կարիք ունի:
Իրավապահները փնտրել և գտել են երեք միջնորդներին, որոնք կազմակերպել էին գաղտնի վիրահատությունը, երկու բժշկին, որոնք հեռացրել էին երիկամը։ Նրանք դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման։ Տուժածի ընտանիքը ստացել է 1,47 միլոն յուան փոխհատուցում։