Յոթերորդ գումարման ԱԺ առաջին նիստի օրակարգում ընդգրկված հարցերը
Յոթերորդ գումարման Ազգային Ժողովն իր առաջին նիստը կանցկացնի հունվարի 14-ին, որը համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի կվարի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ 73-ամյա Կնյազ Հասանովը։
ԱԺ առաջին նիստի օրակարգում ընդգրկված է յոթ հարց՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ և Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան»-ն առաջագել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին