
Բոլթոն. ԱՄՆ չի ճանաչում Վենեսուելայում Մադուրոյի իշխանությունը
Միացյալ նահնագները չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը Վենեսուելայում։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։
«Միացյալ նահանգներ չեն ճանաչում վենեսուելացի բռնապետ Նիկոլաս Մադուրոյի ապօրինի հավակնությունները։ 2018 թվականի մայիսին նրա «ընտրություններն» ամբողջ աշխարհում ճանաչվել են անազատ, անարդար և վստահություն չներշնչող ,- հայտարարել է նա։
Բոլթոնը հավելել է, որ «Մադուրոյի ապօրինի ռեժիմն ուղղակիորեն պատասխանատու է բոլոր վենեսուելացիների անվտանգության համար, որոնք պահանջում են իրենց առաջնորդներին ազատորեն ընտրելու իրավունքներ»։