Էնդի Մարեյն արցունքն աչքերին խոսել է կարիերան ավարտելու մտադրության մասին
Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հայտարարել է, որ մտադիր է այս տարի ավարտել մարզական կարիերան: Մարեյը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո: Թենիսիստը չի կարողացել զսպել հուզմունքն ու այս մասին խոսելիս արտասվել է:
«Խոսել եմ թիմիս հետ և ասել եմ, որ չեմ կարող շարունակել խաղալ: Նախկինի նման ցավերն ինձ հանգիստ չեն տալիս և չգիտեմ, թե երբ դրանք կավարտվեն: Լավ կլինի, եթե կարողանամ դիմանալ մինչև Ուիմբլդոնի մրցաշարը և մրցելույթներս այնտեղ ավարտեմ, բայց վստահ չեմ, որ կկարողանամ:
Իհարկե, դեռ կարող եմ որոշակի խաղամակարդակ ցուցադրել, բայց դա այն չէ, ինչին ձգտում եմ: Դա միակ խնդիրը չէ: Ես իսկապես ինձ լավ չեմ զգում: Ամեն ինչ արել եմ` հնարավորության սահմաններում, սակայն ոչինչ չօգնեց: Չեմ ցանկանում այսպես շարունակել:
Չեմ բացառում, որ իմ վերջին մրցաշարը կարող է դառնալ Ավստրալիայի Բաց առաջնությունը: Հնարավոր է, ևս մեկ վիրահատական միջամտության կարիք լինի: Դա ինձ կօգնի առօրյա կյանքում լավ զգալ: Որոշ թենիսիստներ նման վիրահատությունից հետո վերսկսում են կարիերան, բայց այստեղ երաշխիքներ տալը բարդ է»,- ասել է Մարեյը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան