
Մեգան Մարքլի եղբորն ուղարկել են սթափարան
Դքսուհի Մեգան Մարքլի խորթ եղբորը ձերբակալել են հարբած ավտոմեքենա վարելիս։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Կրտսեր Թոմաս Մարքլը ձերբակալվել է Օրեգոն նահանգի ոստիկանության կողմից։ Թեստի տվյալներով, նա ակնհայտ կերպով հարբած է եղել։ Թոմաս Մարքլին ուղարկել են սթափարան։
Դքսուհու քրոջ՝ Սամանտա Մարքլի խոսքով, իր եղբոր ալկոհոլիզմը կապված չէ Մեգանի հետ և բավական վաղ է ի հայտ եկել։
Հիշեցնենք, որ Թոմաս Մարքլ կրտսերը Մեգանին և նրա ամուսնուն՝ Հարրիին, հրավիրել էր իր հարսանիքին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին