Վալերի Հովհաննիսյան. «Մխիթարյանը ֆուտբոլային ազգային հերոս է»
Ֆուտբոլային հայտնի գործակալ Վալերի Հովհաննիսյանը, ով 5 տարի աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը կարիերան չի շարունակի ռուսական «Զենիթում», ինչպես պնդում են որոշ լրատվամիջոցներ:
«Մխիթարյանը երբեք չի ցանկացել խաղալ Ռուսաստանում: Նա ձգտում է Եվրոպա: Ռուսաստանի առաջնությունը Հենրիխն ուժեղ չի համարում: Երբ մենք բանակցում էինք «Սպարտակի» և «Անժիի» հետ, այդ ակումբներն աստղաբաշխական գումարներ էին առաջարկում, սակայն Մխիթարյանը մերժեց դրանք և մեկնեց Գերմանիա: Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ բան է փոխվել:
Հենրիխը հիանալի ֆուտբոլիստ է, նա հանդես է գալիս իր հնարավորությունների առավելագույն չափով: Նա կարողացավ գլխից վեր ցատկել, նույնիսկ ինքն իրեն գերազանցեց երեք անգամ: Ապացուցեց, որ հայ ֆուտբոլիստները կարող են հանդես գալ Պրեմիեր լիգայում: Պետք չէր սպասել, որ Անգլիայում նա 45 գոլ կխփի, թեև ինքս էլ այդպես էի ցանկանում: Ամեն դեպքում, Հենրիխը մեր ֆուտբոլային ազգային հերոսն է:
Կարծում եմ, նա ևս 2-3 տարի կարող է խաղալ Պրեմիեր լիգայում, միջին թիմերում: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ կարող է պատահել, որ Մխիթարյանը համաձայնվի տեղափոխվել «Զենիթ»: Նա երբեք ֆինանսների հետևից չի վազել: Մխիթարյանը երկու գլուխ բարձր է Մարկիզիոյից: Իտալացին «Զենիթում» այդպես էլ աչքի չի ընկնում: Նրա տրանսֆերն ասես կատակ լինի»,- ասել է Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան