Արագիլով այլևս լուր չեք ուղարկի
Արագիլներն հիմա ոչ չվող տեսակ են, վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների հետ կապված դարձել են նստակյաց։ Ձմեռն անցկացնում են Հայաստանի տարածքում, իրենց համար բներ են պատրաստում։ Բնապահպան, կենդանաբան Սիլվա Ադամյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ Արարատյան դաշտում տարեցտարի արագիլների չվելու հատկությունը վերանում է, որովհետև կարողանում են կեր հայթայթել. «Եթե թռչունը կարողանում է տվյալ տարածքում ողջ տարի կեր հայթայթել, բնադրվել, պահել իր ձագուկներին, ապա ինքն այդտեղից որևէ տեղ չի գնա, եթե իր համար այլ վտանգներ չլինեն»։
Նա ասաց, որ վերջին տարիներին մի քանի կազմակերպություններ արագիլների արհեստական բների հետ կապված ծրագրեր են իրականացնել։ Արարատի մարզում տեղադրված են թռչնաբներ։
«Իրականում պետք է Էջմիածնում էլ, Արմավիրում էլ արվի, բայց քանի որ ֆինանսական ռեսուրսները շատ սահմանափակ են, մենք չենք հասցում ամբողջ տարածքում բներ տեղադրել»,- ասաց բնապահպանը։
Panorama.am-ը նաև հետաքրքրվեց, որ վերջին տարիներին նկատվում է ճնճղուկների թվաքանակի նվազում, ի՞նչն է պատճառը, արդյո՞ք որսում են։ Ս. Ադամյանն ասաց, որ Հայաստանում պրակտիկորեն ճնճղուկներ չեն որսում, այս առումով ճնճղուկների հետ կապված խնդիր չունեն, սակայն Երևանում այս թռչնատեսակի հետ կապված այլ խնդիր կա. «Բազմիցս ասել ենք, որ Երևանում ունենք խնդիր. միջատակեր թռչունները կամաց-կամաց դուրս են մղվում ամենակեր թռչունների՝ ագռավների, կաչաղակների կողմից։ Դրանք մեծ քանակություն են կազմում։ Բայց դա չի նշանակում, որ պետք է վերացնենք այդ թռչուններին, որպեսզի միջատակերները դուրս չմղվեն։ Սա բավականին մեծ շթղա է։ Ինչո՞ւ են դուրս մղվում միջատակերները, ինչը սպառնալիք է կանաչ տարածքների համար։ Ուսումնասիրության համաձայն, դուրսմղումը պայմանավորված է քաղաքի կանաչ տարածքների, աղտոտվածության հետ։ Ագռավները, կաչաղակները քաղաքի իրավիճակի ցուցիչներ են, եթե կան մեծ քանակությամբ ամենակեր թռչուններ, ցուցիչ է այն հանգամանքի, որ այստեղ վատ է աղբահանությունը»։
Ինչ վերաբերում է դեկտեմբերին Երևանի փողոցներում հայտնաբերված սատկած թռչունների դեպքերին, կենդանաբանն ասաց, որ ՍԱՊԾ-ի կողմից լաբորատոր փորձաքննության է տարվել, հայտնել են, որ որևէ հիվանդություն, թունավորում չի հայտնաբերվել, բոլոր վնասվածքները եղել են մեխանիկական, սակայն դա չի եղել հրազենի, պարսատիքի վնասվածք։
«Երբ թռչունն օդում սկսում է իրեն վատ զգալ, ընկնում է գետնին ու ստանում մեխանիկական հարված։ Բայց ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է վատ զգացել օդում։ Լուսանկարներ, տեսանյութեր կան, թե ինչպես են հենց գետնին ագռավը սատկում։ Մինչև հիմա չգիտենք պատճառը, հստակ չեն կարողանում ասել։
Վարկած ունեմ՝ իրականությունը, փորձաքննության արդյունքները միտումնավոր թաքցնում են մեզանից։ Այսինքն մեխանիկական վնասվածքներ կապված հրազենի, հատուկ կրակոցների հետ չկա, լաբորատոր անալիզները մաքուր են։ Այս դեպքում ի՞նչ կմտածեք։ Մտածում եմ՝ փորձում են քաղաքացիներից ինչ-որ բան պահել։ Չեմ մտածում, որ այնքան անգրագետ են, որ չեն կարողանում գտնել»,- ասաց Սիլվա Ադամյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ. Վայրի թռչունների անկման պատճառը մեխանիկական վնասվածքներն են
- Բնապահպան. Թռչունների անկումը էկոլոգիական վատ վիճակի ցուցանիշ է
- Ինչո՞ւ են Երևանում թռչուններն անկում
- Գիշատիչ թռչուն որսալու գործով նյութեր են նախապատրաստվում
- Այսօր Չվող թռչունների համաշխարհային օրն է
- Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
- Քայլեր են ձեռնարկվում Կարմիր գրքում գրանցված թռչուններին սպանած մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ
- Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին