Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, ապա ապրիլին տեղի ունեցածը ակցիա էր ընդդեմ պետականության. Ս. Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն:
«Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:
Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակայի-ցուցադրական ակցիա է:
Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:
Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետը։